Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Այս էջը սրբագրված է

30. ՎԱՀԱԳՆ

Ո՞վ Աստվածն իմ հայրերուս,
Կը մոտենամ ահա բագնիդ, և ինձ հետ
Իր պախուրցեն քաշելով
Կը բերեմ ցուլ մ՝հովիտներեն Տարոնի։
5 Տե՛ս, պարարտ է զոհս իմին.
Երբուծին մեջ կաթնաթույր
Հողին ամբողջ կյանքը կա.
Պարանոցն իր մըսուրն ի՞նչ է չի՛ գիտեր.
Ան սընած է արոտներուն մեջ ազատ,
10 Ու ակռաներն իր լըվացված են միայն
Հացյաց Դրախտի աղբյուրին մեջ նվիրական։
Երբ կը հևա՝ իր հըզոր շունչն առջևեդ
Կը վանե հողն ու ավազները գետնեն,
Եվ կու գա սև ռունգերեն հոտը ամբողջ
15 Դաշտային թաց կանանչին։
Տե՛ս, զոհս իմին գեղեցիկ է և վըսեմ․
Գըլխուն վըրա կոր եղջյուրները խարտյաշ
Փառքի պսակն իր կըլլան,
Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի
20 Հըզորության սև խունկեր․
Եվ թավամազ իր ագին
Իբրև լորտու կողերուն շուրջն հարասող
Գոռեխներեն, բոռերեն
Մարմինն անբի՜ծ, մարմինը սու՞րբ կը պահե։

25 Ո՞վ դու Վահագն, աստվածահա՞յր զորության,
Ո՛վ Տիգրանի սերմին մեջ