Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Այս էջը սրբագրված է

Դու մարդացած Արեգակ,
Լրըվա՝ հոգիս, ճառագայթով մը օծե
Շըրթունքներս այս, զի ավասիկ կ՝համբուրեմ
30 Բագինըդ սուրբ և առած մուրճը ահեղ
Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ
Ցոլքիս ճակատն և իր արյունն հորդավեժ
Կը նըվիրեմ ծունկերուդ։
...Արդեն ահա կը մըխա
35 Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն,
Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո,
Եվ դիերուն հալած խեժեն արբեցած
Կոստնու ուղիղ, և կերգե
Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին։
40 Ա՞ռ. արյունոտ ասոնք կողերն են զոհիս.
Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,
Ահա ըղեղն՝ որ ուղղեց բնա՞զդն ու շընչեց
Եղջյուրներուն խեռություն,
Ահա ջերմ սիրտն՝ որ տակավին կը սըրսփա,
45 Եվ իր լեղին՝ զոր ազդրին վրա կը դընեմ
Հույսով մոր ան պիտ’ տոչորի ամբողջ առ՛։
Եվ բոցն որ արդ նետած պըսակն իր ծուխի
Վըճիտորեն կը բարձրանա. կը տանի
Ցուլը ճենճեր առ ճենճեր
50 Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.
Ո՛վ դու Հըզոր, ընդունե
Նըվերներս իմ՝ զոր մաքրափայլ սափորով
Կըրակին վրա կը հեղում։
Ահա գինին. պինչերըդ բա՛ց ու շընչե
55 Քաղցրաբույր հոտն, և հաշտվե՝
Աստվածային գինովությամբ մը զըվարթ՝
Այսօրվան քու ժողվուրդիդ հետ կրոնափոխ։
Ահա հոման. — առջևըդ զայն կը թափեմ
Մաքու՜ր, անու՞շ և առա՜տ,
60 Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր
Իմ յոթն անգամ լըվացված