Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Այս էջը սրբագրված է

Թակույկներուս մեջ շըքեղ,
Զայն ընդունե, համարե
Ինչպես արյունն երեխայի մը՝ անմեղ,
65 Ինչպես քըրտինքն հըղիներու՝ թանկագին։

Ո՜վ վեհ, գո՞հ ես, տըվի քեզի ի՞նչ որ կար
Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տրվի
Թըշնամին ի՞նչ որ մոռցած էր այսօրվան
Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա։
70 Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի
Բագնիդ առջև ծունկի կու գամ երկյուղած
Կը համբուրեմ հողն ուր քու
Հոգիեդ մաս մարմատ կու տա շոճերուն,
Եվ վերցուցած քեզի՜, քեզի՜ կարկառուն
75 Սա սոթտըված թևերս՝ որոնց արմուկեն
Ցուլին արյունը տակավին կը կաթի,
Ո՜վ դու Վահագն, ո՜վ աստվածն իմ հայրերուս
Կաղոթե՜մ ես... կաղոթե՜մ...
Ուժի՜ն համար, կրոնքի՜ն համար բազուկիդ,
80 Որով դու օր մը պատռեցիր բերաններ
Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր
Զերդ արևու հունտեր, աստղերն Հարդգողին․
Ուժի՜ն համար՝ որ թըռիչն է և հոգին
Արարչության անվախճան,
85 Որուն անհուն համբույրին տակ կը ծընի
Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
Կապրի սկըզբունքն Անմահության հլուլին մեջ
Եվ ըղեղին և կամքին,
Որուն հըզոր մատին տակ
90 Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով
Կաղնիներուն մինչև գագաթը կելլե.
Ուժի՜ն համար՝ որ կը լեցնե ստինքներ,
Կօրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ,
Մինչև աստղերը կը տանի, ու մինչև