Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Այս էջը սրբագրված է

95 Երկրորդ կյանքի մարարչագործ պատճառին,
Որ կը կանգնե Ազգ մինչպես խումբ մառյուծի,
Բազուկդ անոր բազուկին մեջ կը հեղու,
Եվ զերդ հրեղեն վարազահավ՝ իր լուսեղ
Թըռիչներուն ամփոփման տակ կը թըխսե
100 Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյուցազուննե՜ր, հանճարնե՜ր,
Այդ սուրբ Ուժին համար կըսեմ՝ որուն դու
Իմացական աղբերակն ես հորդահոս,
Ո՜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած
105 Բազուկներս իմ արյունոտ
Կաղոթե՛մ ես․․․ կ՝աղոթե՜մ...