Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Այս էջը սրբագրված է

31. ՊԱՊՍ

Ձըմերային հրապույրով ծեր մ՛է շըքեղ,
Մերկացուցած են տարիները մեջտեղ
          Իր գանկին
Իր լուսափայլ մազերը շուրջ կը պատեն
5 Անոր պըսակ մ՛ որ կը հասնի ճակատեն
          Ծոծրակին։

Ջինջ պըսակն այդ կարծես դափնի մ՛է տըժգույն
Սնած ամենե՛ն ճերմակ շողովն արևան․
          Ան չունի
10 Բիծերն արյան կայսերական թագի վես.
Մաքուր կյանքի մ՛արտաբըխումն է, ինչպես
          Ձյունն երկնի։

Ճակտին վըրա խորշոմներ ծալ ծալ կիջնեն.
Մինչև անոր թավ թավ հոնքերը գըլխեն
          15 Կը շարվին
Շատ մաշխարհներ, շատ մ՛աշխարհներ զանազան
Երկար կյանքի մը սյուքերուն, և որոտման,
          Աշունին։

Կորաքամակ և հևքոտ ան կը քալե․
20 Ա՛լ չի տեսներ երկինքն. երկինքը մեջն է
Հոգվույն տաք
Ու երկիրս ալ աչքին ներքև ըղձական․