Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Այս էջը սրբագրված է

Նըպատակն է գըլխուն վըրա, իսկ ճամբան
          Ոտքին տակ։

25 Երբեմն իր հետ կը պըտըտինք սիրասույզ,
Եղած ես իր խոնջած մարմնույն, ինքն՝ հոգվույս
          Հենացուպ.
Ու ան վըրաս ձըմեռ, գարուն ես իր տակ,
Կը հառաջենք միշտ իրարու հակառակ,
          30 Միշտ ալ հուպ։

Երբոր իրեն այսպես կու տամ թիկունքն իմ,
Կը զգամ թե վրաս արմատն ամբողջ կը տանիմ
          Մեր ցեղին։
Կը զգամ եղած փըթթուն խեչակ մուռենի՝
35 Որ հազիվ հազ ա՛լ կը վերցնե հայրենի
          Դրան կաղնին։

Ո՛հ, ո՜րքան ինձ քաղցր է ըլլալ միշտ իր քով,
Զինքը դիտել երբ Խորհուրդին մեջ հոգվով
          Կը սուզի,
40 Լըսել՝ երբ ուշ ատեն նըստած մեր բակին
Ջըրհորին քով՝ Աստուծո հետ առանձին
          Կը խոսի։

Մըտածումներըս շատ անգամ կը մագլեն
Դեպի վե՜ր իր տարիներուն աստղերեն,
          45 Բայց չընշին
Թիթեռնիկս իմ չըհասած իր արևուն՝
Կուժասպառի. թերթելեն գիրքն իր անհուն՝
          Կը խոնջիմ։

Մերթ կը պատմե թե մըղած է ի՞նչ պայքար
50 Մարդուն դեմ նենգ, և այս հողին դեմ համառ,
          Եվ զերդ հին