Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Այս էջը սրբագրված է

32. ԱՌԱՔՅԱԼԸ


Ա


Պիտի մեկնի։ Ուսին մախաղ մը լեցուն
Իր հոր այգվույն թըզերով.
Քեմուխտ գոտին կը պընդե մե՜ջքն առնական
Կրոնքի մը պեզ ջերմեռանդ․
5 Տրեխներն հագա՜ծ է և ձեռքին մեջ ունի
Ցուպը կըտրած թըմբենիե մը աղվոր․
Հին մարգարե մը ասա՜նկ
Պիտի Սիոն ճամբորդեր։
Պիտի մեկնի։ Ձի գըթար
10 Նըշանածի մոր ցորենին դեղին վրա
Ինկած կու լա մանգաղը դեռ ձեռքին մեջ․
Ոչ ալ հիվանդ մայրը փաթթված իր վըզին
Աղերսներով զինքը կըրնա ողոքել։
Գաղափարն իր վըճռի թևե՜ր է հագած.
15 Եվ իր հավատքն աչքերուն մեջ երկնագույն,
Աստղի մը պես հեռավոր,
Անհունով լի և անհունի խոստումով,
Հանդարտածու՜փ կը ծըպտի։
Ու ան կերթա.․․

20 Կանցնի լեռներն ամպածրար
Եվ հեռուեն մըշակներուն կը թըվի
Թափառող լույս մանդունդներ ու զարթուցիչ․
Ոտքին տակ մեր հողը հին
Կը սարսըռա, կը խորխոլի, կը կըլլե
25 Կարծես թե կեսն արևուն,
Եվ վերածնիչ քիրտովն կը թըրջե