Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը սրբագրված է

Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
      Որ հոգվույս մեջ կր հածի։

25 Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
      Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մրրըրկին՝
      Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՜լ հանգչիս
      30 Եվ ես քեզի հաջորդեմ․․․
Խոնջե՜նք, խոնջե՜նք. կուզեմ կըռվիլ, աշխատիլ,
      Ելլել կյանքին, կյանքին դեմ․․․

Հայր իմ, օրհնե՛․ դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
      Թող մատերեդ կաթի վար
35 Աղոթքդ եկած հոգվույգ պայծառ խորանեն։
      Վերջին ժամն է. օրհնե՜, հայր։