Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Այս էջը սրբագրված է

Իր շըրթունքներն՝ ուր կակաչներ կը բացվին։
Ան կը նրստի՝ գիշերով՝
Խարույկին շուրջն հովիվներու հետ բարի
30 Ու անոնց պարզ հոգիներուն կը բանա,
Իբրև ուրիշ խարույկներ,
Հին փառքերն այդ մեր լեռներուն սըգավոր․
Կը հուզե այդ Երկընքի մոտ մարդերուն
Արծըվային բրնադդումներն, ու խոսքն իր
35 Կըտուցն անոնց կը սըրե։
Երբ կը մեկնի՝ գոռ գամփըռները հոտին
Դարվարին վրա կը հալածեն զինքն ու սուրբ
Մաս մըզգեստեն կը պատռեն։


Բ


Կալերուն մեջ, կամին վըրա մերթ նըստած
40 Աշխատանքներ կը մեղմե,
Եվ մերթ շուքին տակ որայի գեղերուն
Ան կը ժողվե շուրջն իր տղաներ ջըլեբաց,
Կիներ հևքոտ, այրեր՝ որոնց կոպերուն
Հարդի փոշին կը մատնե դառն աշխատանք,
45 Ու կը խոսի. «Ո՜վ Հոգնածներ, լըսեցեք,
Ազատության արեգակին տակ միայն
Քըրտինքը ձեր կը սերմանե ադամանդ,
Եվ մանգաղին տակ հունձքը ձեր կը փոխվի
Ճաճանչներու. օ՜ն, լըսեցեք թե ի՞նչ բան
50 Ակոսաբեկ խոփերուն տակ ձեր՝ կըսեն
Նրշխարներն հաղթ մեր պապերուն.
Ի՜նչ Աստղի, ի՞նչ Հավատքի ձեզ կը կանչեն՝
Որուն լուսեղ սեղանին վրա վաղը դուք
Պիտի զոհող ըլլաք և զոհ նվիրական․
55 Եվ ձեր կամերը կայծքարով զինազարդ
Վաղը քըշեք պիտի դուք
Ոսկըրներու վրա ոսոխ...
Ո՛վ Հոգնածներ, լըսեցեք այս, լըսեցեք»։
Կըսե, և զերդ խորհըրդանիշ ըմբոստման,