Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Այս էջը սրբագրված է

60 Ոսկեհատիկ գարիներու կույտին վրա
Տերութենեն դըրված կնիքները տուրքի
Գավազանովն իր կավրե։


Գ


Հետո դարձյա՜լ լեռներ, դարձյա՜լ դարափներ...
Ի՜նչ փույթ թե պապը ոզնիի փուշերով
65 Տրեխներն անոր կըցելու,
Կամ թե ճամբուն վըրա արևն հեղձուցիչ
Սարերուն տակ կը չորցընե աղբյուրներն.
Ան կը հասնի գյուղերն՝ և մուտքն իր կըլլա
Անուշաբե՜ր, նըման սյուքի մոր կհեղու՝
70 Բաց դըռներեն շինական՝
Համեմն ու խունկը հեռավոր թուփերուն։
Եկեղեցվո գավիթին մեջ՝ ուր ամբոխն
Աղոթքեն վերջ կը ժողվի
Աստուծո մոտ խորհելու իր բախտին վրա՝
75 Կը տեսնըվի Ան, Առաքյա՜լ և Վըհու՜կ,
Գլուխը փոշոտ, դեմքն արփակեզ, աչքերն հուր
Ճառագայթե ցանց մը կարծես կը նետեն
Ամենուն վրա՝ և կը գրավեն, կը գերեն։
Ան կը խոսի, և խոսքն իր
80 Կը բուրե մերթ մեռոն և մերթ ալ արյուն․
— «Ո՜վ եղբայրներ, պատրաստ եղեք, զի ահա
Խըմեցին մեր պաշտերն ա՜լ
Արյան հետին կաթիլն Հայկի Երինջին.
Անհունության մեջ մեռավ
85 Հետին պոչյունն աստղերն ի պութ շարժելով։
Պատրաստ եղեք, — յուրաքանչյուր վիհի մեջ
Այս իրիկուն պիտ՝ կանգնի
Հայրենական ըստվեր մու վրեժ պիտ գոչե․
Այն ատեն թող ձեր սըրտերուն մեջ ըլլա
90 Ցեղին կորովն և ցեղին թույնն արթընցած,
Ձեր հյուղակները փոխվին
Մարտկոցներու, և մամերն ալ երգելով