Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/182

Այս էջը սրբագրված է

Հենասանտրին առջև նըստած թող հյուսեն
Ձեզ կամ դրոշա՜կ, կամ պատա՜նք։
95 Պատրա՜ստ եղեք Արշալույսին՝ որ կու գա
Ձեր կողին վերքը լըվալ.
Պատրա՜ստ Խաչին, Ձիթենիին, Դափնիին»։
Այսպես կըսե, երբ կը զգա
Կըրունկներուն լուսաբուխ
100 Ոստիկանի կամ լըրտեսի մը անարգ
Գելոցներուն սեղմումը ցուրտ...


Դ


Ո՜հ, ինչ փույթ
Թե իր սուրբի անբիծ մարմինը կերթա
Դառըն համա՛ր տալու հոգվույն գործերուն,
105 Թե կը տանի թըշնամին
Վաստակաբեկ իր միսին վրա հաղթանակ,
Ի՜նչ փույթ թե բանտը խավաը
Ծարավ լույսի՝ լույսն աչքերուն կը խըմե,
Թե կը թունե տամկությունն
110 Իր ողնածուծն և խոռոչները թոքին,
Ան կը մընա հավատքին մեջ՝ աննըվա՜ճ,
Վագրերուն պես իր երկրին։
Իսկ եթե օր մալ ազատի, ու նորեն
Շընչեն ռունգերն հովն հայրենի սարերուն,
115 Պիտի առնե՝ ապահով՝
Դարձյա՜լ իր ցուպն ու դարձյա՜լ
Վըսեմ պաշտոնը լույս և բոց սըփռելու.
Սակայն, ավա՜ղ, կոշկոճ մարմինը պիտա՜լ
Անհունությունն հոգվույն կըրել չըկըրնա
120 Եվ պիտ՝ կոտրի խընձորենի մ՛ինչպես իր
Պըտուղներուն ճոխության տակ կորակոր...
Թափառելո՜վ, թափառելո՜վ ընդերկար
Փոշվույն, տապին, անձրևին մեջ երբ դեղնի
Դեմքն, ու հոգնին ոսկըրներն,