Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Այս էջը սրբագրված է

33. ԴՅՈԻՑԱԶՆԻ ՄԸ ՍՈԻՐԻՆ

Երբ զենքերով թաթաղուն գոտիեդ դուրս քաշես զայն՝
Ամպին ծորեն սըլացող կայծակին պես կը փաղփի։
Երկաթն ի վար ցոլցոլուն կը վազե լույս մհրահոսան
Նայվածքներուդ տակ արփի։

5 Անոր մետաղը Վրեժին ճոխ հանքերեն են պեղեր։
Գեհենական հաղթ դարբին մ՛է կըռեր զայն փողփողէջ,
Հետո հըսկա հասակովն աստվածաբար ջըրդեղեր
Արդարության լույսին մեջ։

Իր փըղոսկրե դաստապանն է ո՜րքան պերճ ու փարթամ
10 Շուրջն են հեռեր մարգրիտներ արցունքներու պես պայծառ.
Զայն բուռդ հազիվ թե սեղմե՝ աչքերուդ մեջ կը կարդամ
Մահվան վըճիռն անաչառ։

Ո՜հ, իր սայրին նըրբավարտ, աներևու՜յթ իր սայրին՝
Որուն վըրա ճաճանչն ալ նույնիսկ թառիլ չի կըրնար.
15 Ադամանդ իսկ լուսակուռ, մըտածումն իսկ մարդկային
Ան խազերու ունի հնար։

Շե՛ղբը հետո պաղպաջուն, իր շեղբը մերկ և արու,
Որուն կարծես կիսակոր կաղապարին ձևին մեջ
Լույս մ՛է սառեր, աղոտ լույս մարյունահեղձ կյանքերու
20 Հերովբեի կըռվեդ վերջ։

Ես կը պաշտե՜մ Սուրդ արդար՝ մահիկին դեմ լուսնային
Ժամերով ծունրը դընող սուրբ հընդիկի մը նըման.