Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Այս էջը սրբագրված է

Ազատ մարդուն պատասխանն, հովվացուպն է Յահվեին,
Ան ցուրտ լեզո՜ւն է Մահվան։

25 Փայլակնաթտփ հարկածն իր՝ թագերուն վրա ոճիրև
Կերգե հանգիստ զոհերուն, գերիներուն՝ ավետիս.
Հին արյունով նոր օրենք դարերուն վրա կը գըրե.․.
Ան հավա՜տքն է իմ սըրտիս։

Հերո՛ս ընկեր, մոտեցիր իմ այդ հավատքըս պողպատ
30 Ես քըրմորեն վար կախեմ գոտիեդ այդ կարմրավերտ,
Սուրրդ կախե՜մ, դըրած իր պատյանին մեջ թավշապատ
Համբույրիս հետ իբր ողջերթ...

Դարձյալ քանդել ըսկըսան բարբարոսները դըժխեմ․
Կացիններուն տակ նորեն կարյունին մեր մարմարներն.
35 Հերո՜ս ընկեր, մոտեցիր, մոտեցիր Սուրըդ կախեմ...
Ան ըսպաննե թող եղեռն։

Արշալույսին կառքն արդեն կը սպասե մեր դըրան քով,
Պետք Է մեկնիլ։ Սակայն հոն խառնուրդին մեջ հարվածի
Չըմոռնաս որ Սուրիդ վրա իմ ոսկեղեն հերյունով
40 Ես «Կյանք կա՜մ Մահն» գըրեցի։