Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Այս էջը սրբագրված է

34. ՄԱՏՆԻՉԸ

Բավակա՜ն է, գընտակ մառած կը մեռնի,
Դեմքը՝ գետնին, իբրև հողին սըրբության
Ներքև թաղել ջանար իր մեղքն հոլանի,
Իբրև ճընշեր մեծ Դատավորն իր վըրան։

5 Զինքը չի լար ո՛չ ո՛ք, ոչ ոք սըգար.
Ավելորդ է։ Հըրեշ մէր ան. անդունդի
Նետեր հոգին, հոգին նետեր դեպ խավար,
Ինչպես տըզրուկ մարյուն ծըծած կը պայթի։

Փոսի՜ն, փոսի՜ն. արևը թող իր վըրան
10 Չը պըղծըվի․ շողն անկեղծ է, անձնվեր է.
Իր համբույրին մեջ թույն չապրիր մատնության,
Հողին, սերմին մեջ կյանք, արյուն կը ծորե։

Փոսի՜ն, փոսի՜ն. և թող ըլլա փոսն այդ խոր,
Խո՛ր՝ անդունդեն, խոր՝ դըժոխքի պարույրեն.
15 Լույսին տարափն հոն չըսուզի հեշտածոր,
Եվ ձայնն հովին, և կամ արցունք մաստղերեն։

Փոսի՛ն, փոսի՜ն. մեծ է վարձքն, ո՜վ մարդիկներ,
Վերցուցեք օձն՝ որ կը թուներ թագնըված,
Հեռացուցեք լիզողն օտար կոշիկներ,
20 Կամ մեր այն շունն՝ որ մեր քղանցքեն էր խածած։

Ո՛հ, ան շատե՜ր լացուր, լացուր ուղխորեն,
Իր բացած լայն վերքերը դեռ կը ցավին