Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Այս էջը սրբագրված է

Հյուղակներու և բանտերու խորերեն.․․
Իր սիրո ափն ելունդ թողուր մեր ափին։

25 Մեր արցունքով արյունով հացն է խմորված,
Եվ մեր ոսկրեն ոսկըր, ջիղեն ջիղ էր ան․
Սընված մէր լոկ մեր հյուծանքեն գոյացած.
Մեր կառափտեղն էր խընջույքի իր սեղանն։

Եղբայր մը զինք ընդգըրկեցինք, Կայե՜նն էր։
30 Մեր պորտն իրար կը դողեր մոր մեկ աղիք․
Կը հանգչեին նույն խալին վրա մեր շըրթներ․
Մատնեցին մեզ այդ շըրթունքներն ավասիկ։

Ազատության գըլխարկին տեղ փռյուզական՝
Զոր ընդվըզումն արյուն թելով է հյուսեր,
35 Ան Սուլթանին մահիկն ընտրեց լանջքին վրան․
Մըզկիթ գընաց, Նեմեսիսն րավ փեյղամպեր։

Առաջնորդեց հոտառու շան մը նըման
Թըշնամին մեր հյուղերուն մեջ, ռումբի բով․
Հետո պառկած մեր բանտերուն շեմին վրան՝
40 Հըրճվանքի երգն ոռնաց կարմիր ցըռուկով։

Խածավ պատռեց ըստինքն այրի իր մորկան․
Ուրկե ծըծած էր ումպ առ ումպ իր օրեր․
Եվ կոտրեց զինք մեծցընող այն օրորանն՝
Ուր մեր և իր Վաղը տըժգույն կը նիրհեր։

45 Դիակ մէ արդ, խորխ՝ զոր թողուց օձ հոգին․
Սիրտը ժահրի թակույկ մէ ալ խորտակված,
Ափին մեջ պինդ զոր կը սեղմե տակավին
Արծաթը թեփ և ոսկին հող է դարձած։

Ոչինչն է ան․ Ժողված գանկին թասին մեջ
50 Հյուլեներն իր մըսին, տառերն իր անվան՝