Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Այս էջը սրբագրված է

3. ՁՅՈԻՆԵ ԴԱԳԱՂԸ


Լոս կը պառկի։ Ոսկի ձեղուն չը կա վրան․
Եվ պատեր պերճ, դիպակազարդ, անսասան՝
Ցուրտը դըրսի՝ ներսի տաքեն չեն բաժներ
Նըկարներե նըկար մրափուն իր աչքեր
5 Հեշտ երազի մետևեն չեն թափառիր.
Եռոտանվույն վըրա հալվեն չի վառիր։
Լոս կը պառկի։ Քուն մըն Է այդ՝ որ երբեք
Պիտ՝ չը բանա իր այդ գոցած աչքերն հեգ.
Գիշեր մըն է՝ որուն արգանդը մութի
10 Պիտ չհըղանա արշալույս միսկ՝ որ փըթթի։
Ան իր գըլուխն հըռըլտյունո՜վ վար դըրավ,
Եվ աղոթքով ալ պիտի վեր չառնե բնավ։
Երեկի ձյունն անոր դագաղ մէ ճերմակ։
Այսօրվան ձյունն ալ կափարիչ մըսպիտակ.
15 Բնությունն ուզեց այդ մարմընույն մերժըված
Պատըսպարան մը նըվիրել, ո՛հ, առա՜նց
Մըտածելու թե գերեզման մը կու տա։

Հե՜գ մոլորած, սա գինետան մոտակա
Դըռնեն ելավ, և անգիտակ, խոլ, ինքնին,
20 Ինկավ դըրան առջևը սա պալատին։
Արբեցած էր։ Ձյունի մեջ ըլլա՜լը չըզգաց․
Արդեն հյուղին ան ո՞ր խորշն էր ջերմ գըտած։
Լոս չը կար վիշտ, չը կար լալոնը մանկան,
Եվ ողբը մոր ա՜լ անկարող դիեցման.
25 Չը կար խեղդուկ ձեղուն, խավար և բորբոս,
Չը կա մըրուրն առկայծ ճրագին. լավ էր հոս։
Լա՜վ էր այստեղ։