Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Այս էջը սրբագրված է

25 Կը դիտե դրոշն և ծուխն հրագոռ վառողին՝
Որ կը մըխա գանկերե դուրս՝ շընչելով
Իր ռունգին կյանք և գըրգիռ։
Կը նայի վերն աշտարակին վրա թառած
Նոթի անգղի մաչք աչքի
30 Եվ կը խորհի գուցե տարված իր սըրտին
Կամ աղիքին մասերը դե՞պի ամպեր,
Դեպի աստղերն ու Աստված։
Կը պըշնու վարն հորիզոնին՝ գըտնելով
Ռազմի դաշտին երկինքը շա՞տ մոտ իջած․
35 Հետո կհառին աչքերն հըսկա նոճերուն՝
Որոնց թաղուն արմատներեն դեպի վախ
Որոնք իսլամ իշխաններու բըռնավոր
Գերեզմաններ կ՝ակոսեն
— Ո՛վ պատուհաս հոգեվարքի — կը հոսե
40 Սև անեծք մ՝իր արյանը հետ ֆըշշացող։
Ի անդին, անդի՜ն կզակ կըզակի, հույս հույսի
Բախվող ռազմին, սակըրներուն, բռունցքներուն
Եվ բոցափթիթ ռումբերուն մեջ, ո՛վ սարսուռ,
Կանանչ ոստի՞ մը արդյոք,
45 Աստղի՞ մը նոր՝ որուն շողն հերձ պիտ՝ լայնե
Ծիրն աշխարհիս և մարդուն,
Սառի՞ մհրաթև, Մեսիայի՞ մըսպասված,
Ո՜հ, ո՜վ գիտե. ան վերջին ցուրտ դողումով
Հանդարտորեն, անհունորեն կը ժըպտի՜։

50 Ժըպտե՜, ժըպտե՜. ո՞վ եղբայր,
Մեծ՝ ինչպես մեծ է խավարումն արևու,
Սուրբ՝ Նըշխարին նըման բեկվող. դե՛հ, ժըպտե՛։
Ժամն է որ քաջ հայ մարտիկներն ա՞լ ժըպտին․
Զի մենք իրենց և քու վրեժիդ ի խընդիր,
55 Մենք, ռամիկ Ուժ գիտակից,
Թարմ բողբոջներ շըղթաներու, գերիներ
Ապըստամբած՝ որոնց ճակտի՛ն տակ այսօր
Եբրև բոց պորտն Ապագային՝ զետեղեց