Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Այս էջը սրբագրված է

Աստված իր աստղը փըրկիչ,
60 Մենք, բաց կուրծքեր, մազոտ կուրծքեր, սոթտըված
Բազուկներ, մե՜նք, սուրբ Գործին
Ընտրրվածներ, պաշտվածներ
Գաղափարեն նոր և լայն.
Մենք, Ժողովուրդ. պըղընձակերտ աստվածներ
65 Րաֆֆիներու․․․ մենք զինված
Հրացաններով, բահերով,
Եվ մուրճերով, հավատքով,
Դիիդ առջև, կուռ մոլուցքով մը սևցած,
Ավասիկ վեհ, ոտքի՜, ոտքի՜ կեցեր ենք։
70 Եվ կերդնու՜նք քեզ, կերդնու՜նք քեզ,
Որ երբ դագաղդ ուղղվի դեպ ի գերեզման՝
Պիտ՝ սալարկեն անցած ճամբան իր ամբողջ
Սուրերը մեր ծանրակիր
Թըշնամիին արյունշաղախ զանկերով.
75 Թափորիդ ջահ պիտի ըլլան, դեմ դիմաց,
Հրդեհն անո՜նց տուներուն՝
Որոնք իսլամ ժանիքը մե՜զ ուղղեցին։
Եվ կերդնունք քեզ, ընկե՜ր, կերդնունք որ այսօր
Մինչ հազար՝ վաղն աստղերու չափ պիտ՝ ըլլանք.
80 Վաղը, այո՜․ երբ մենք՝ իբրև կարմիր փունջ՝
Շիրմիդ ոտքին մեկ ցիցի վրա նիզակենք
Գլուխը Ցարին կամ Սուլթանին. Բըռնությունն.
Մեր որդիներն հա՜ղթ, զըվա՜րթ,
Պիտի սնարիդ դընեն վարդե պսակը ծանր
85 Ազատութեան։ Կերդնու՜նք, ընկե՛ր, կերդնու՜նք քեզ։