Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Այս էջը սրբագրված է

37. ԱՐՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Բըռնակալն էր նըստած գահին վրա բոսոր՝
Շիրմաքար միբ պատվանդան, ա՜մպ մհովանյա
Հարճերու՛ն ետ ան իշխելու էր սովոր
Ժողովուրդի մոր կը ծնաներ նահատակ։

5 Շուրջն իր հավետ կը բարձրանար ծով մ՛արյան՝
Զոր կը խըմե՜ր։ «Հպատակներուս սըրտին մեջ
Ամենահին գինին կեռա»։ Կըսեր ան․
Եվ կը սըրբեր ծիրանիով կլափը գեջ։

Կը բարձրանար միշտ արյունն։ Ան կը զբոսնուր
10 Հերձելով տաք հեղուկն ոտքով զերդ քեզի։
Հոն խեղդվելու ամեն կասկած էր իզուր.
Թագն արքայի մհամար դրդում չէ՞ լյուղի։

Բայց զոհերուն արյունն հըզոր, ժըրաջան,
Գահին հիմերն կը փըտեցներ լըռակյաց․
15 Եվ օր մալ զայն տապալելով՝ կըլլեց ան
Բըռնակալն իր ծիրանվույն մեջ քընացած։