Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Այս էջը սրբագրված է

Կու գան կույսեր վարդերով և Աստղիկեն կը ցանկան
Հաղթողին քով կըռվող գե՜թ զինվոր միրենց սիրական.
Քուրմերն ահա կը վառեն արձանին դեմ Վահագնի
30 Նըվիրական խարույկներ ու կը զոհեն կենդանի.
Կը խոշոշեն հովիվներն անոր անցած ճամբուն քով
Քառսուն ոչխար դեռ հըղի քառսուն ջուխտակ գառներով.
Տըղաք արմա՜վ են բըռներ և աղջիկները հիրիկ՝
Որոնք դեռ փոքր՝ արյան տոնն այդ կը կարծեն հարսանիք.
35 Քողերն իրենց կը փըռեն հարսերն անոր անցքին վրան.
Կիներ բերած սափորներ՝ գինիի մեջ կը լըվան
Ձիուն տղմուտ սըմբակներն ու լայն երբուծն հըրատապ։
Ան, լուռ, կանցնի բյուրավոր կամարներեն ծաղկակապ`
Ուրկե վըրան կը թափե թերթերն հրագույն վարդենին.
40 Ամբոխին վրա կը նայի ինչպես արևն օվկիանին.
Նայվածքն իրե՜ն կը քաշե ալիքներն այդ թըխաթույր՝
Որոնք այսօր կը խայտան, կը մըռընչեն վաղը կույր,
Ի արփվույն բիծերը լըվալ չըկըրնալեն՝ վրիժասուն՝
Դեպի անոր կը թըքնեն սարսափն ամբողջ վիհերուն։

45 Ու ամբոխն հար կը հորդի, կհորդի ամբոխն արբեցած.
Դույլին մեջ ա՜լ կաթ ունի, տաշտին մեջ ա՜լ ոմնի հաց.
Եվ կը հենու ծիրանի, կր հյուսե թագ—մարգարիտ.
Կը գոչե. «Փառք քեզ, Հաղթող, համբույր կարմիր քու սուրիդ.
Դու որ զինվոր մեկնեցար, վերադարձար դյուցազ հաղթ,
50 Սեգ Քաղաքս այս պաշարող թըշնամվույն դեմ եղար լախտ,
Դու՝ որուն ճոշն արևն է, և կայծակն է՝ իր գեղարդ՝
Զոր Հեփեստո՜սն է դարբներ սալին վրա ուռնահարդ,
Դու որ բեղուն ըրիր մեր դաշտերն արյամբ, բերիր մեզ
Թագուհիներ՝ աղախին, և իշխաններ՝ ծառա հեզ,
55 Փա՜ռք քեզի, ո՜վ Հաղթական, համբու՜յր կարմիր քու սուրիդ,
Հառաջ անցիր, մենք ըզքեզ կուղենք արքա լուսամիտ։
Ու՜ր որ նիզակդ հասնի՝ հոն իրավունքիդ ըլլա գիծ.