Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Այս էջը սրբագրված է

Մեզ դատավոր դու՜ միայն, լոկ քեզ Թեմի՞ս դասակից․
Պիտի միշտ մեր պաշտերուն մեջ սերմանենք հոգնաշխատ
60 Ճակտիդ համար բրաբիոն, և բանակիդ հացն առատ։
Հառա՜ջ անցիր, ո՞վ Փրրկիչ, ձիդ հըրապարա՛կը վարե.
Քեզ ոսկի գահ ենք կանգներ պալատին մեջ մարմարե.
Քառսուն կայսեր նվիրված Անահիտի մեհյանին՝
Գիշեր ցորեկ կը հյուսեն գոհարով քու ծիրանին.
65 Քու գավազանդ ենք կըտրեր անտառներեն սուրբ Սոսյաց՝
Որոնց միջև սարդը պիղծ ոստայնն երբեք չէ՛ կապած.
Եվ թագըդ քու մարգարտե՝ սաղավարտիդ պես հըսկա՝
Ինքն Արամազդ երկընքեն պիտի դընե գըլխուդ վրա։
Փա՜ռք քեզի, ո՛վ Հաղթական, համբու՜յր սուրիդ այդ կարմիր,
70 Արքա կուզենք մենք ըզքեզ, գահը՜դ դեպի բարձրացիր»։
Հաղթողը լուռ ունկընդրեց՝ աչքերն հառած հորիզոն,
Հետո իջավ նըժույգեն, դըրավ թամբին վըրա հոն
Դափընեպսակն հանելով իր ծեր ճակտեն դյուցազնի,
Տըվավ ճոխ սանձը խարտյաշ տըղու մը ձեռքն արքենի՝
75 Որ կեցած էր հոն ձիուն բաշերուն տակ աղեբեկ.
Եվ ըսավ խոլ ամբոխին. «Իմ գյուղըս զիս ղըրկեցեք»։