Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Այս էջը սրբագրված է

39. ԱՎԵՐԱԿՆԵՐՈԻ ՏԻԿԻՆԸ

(Օսմանեան Սահմանադրութեան առթիվ)

Պողպատ սալեն՝ որուն վըրա դարբնեցին
Ազատությունն երիտասարդ բազուկներ՝
Հանկարծ վարսամ մելավ ու վե՜ ր խոյացավ։
Բոց մազերեն անձրևելով կըրակներ
5 Սավառնեցավ հորիզոնե հորիզոն.
Մերթ իջնելով տըվավ համբույր մայրենի
Ըստրուկներուն բերաններուն և ճակտին.
Մըրրրկումին մեջ կայծաբորբ էության
Կարծես երկինքն երկրիս վըրա թոթափեց.
10 Եվ ձյունի նման, օշարակի հանգունակ
Լույս մը ծորեց ամբոխներուն աչքերեն
Մինչև սըրտին խորն անոնց։
Այն ատեն շռինդ մը շըղթայի շառաչեց՝
Որ վար կիյնար առհավետ
15 Հոգիներուն և վիզերուն վըրայե,
Եվ Թուրքիո լայնապեղ կուրծքն անսահման
Ուրախության ժայթքեց անա՜նկ աղաղակ
Մոր շիրիմներ հըսկող բուերն իսկ դյութված
Պահ մըսկըսան տատրակներու պես մընչել։

20 Ո՜վ Բըռնավոր, նըստած ոսկրե գահույքի,
Փակե՜ աչքերդ, աչքերդ փակե՝ ափիդ մեջ.
Ամբոխն է՝ որ կ՝արթըննա
Դրանն առջև պալատիդ։