Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Այս էջը սրբագրված է

Ավերներու Տիկինը երբ երևցավ՝
90 Բոլոր դափնի և ձիթենի նետեցին.
— Դըշխո՜, դըշխո՜, կոչեցին,
Իր կողերուն լայնության վրա հիանալով՝
Անոնց մեջ օր մօրորված
Հերոսներուն անվան ըրին գովասանք։
95 Ան նըստեցավ ամենուն հետ միատեղ,
Ամենուն մեջ. և կերավ՝ մերթ ծիծաղկոտ՝
Եղբայրության աղը ձյունի պես ճերմակ,
Եվ ան խըմեց, խըմեց գինին հընձանված
Ափերուն մոտ Իռիսի,
100 Եվ ան խըմեց, խրմեց գինին կարմրաբորբ։

Ո՜վ խոլություն կնոջական,
Ո՜վ այնքան սուրբ վրեժներու,
Եվ ահավոր վիշտերու
Լըռիկ, մընջիկ տապալում։
105 Ըսե՛ Այրի, ըսե՛ Դըշխո, ըսե՛ Մայր,
Պիտի հրաբուխդ այսպես լեռն իր պայթեցներ։

Ու ան խըմեց, խըմեց գինին կարմրաբորբ...
Ձեռքին մեջ բյուր բաժակներ
Ջախջախվեցան, և մարմարե ուսերեն,
110 Արմունկներեն արփիացոլ հոսեցավ
Ջըվարթ հեղուկն հակինթներու պես հալած․
Թողուց որ գլուխը շոյե
Լըրջադեմ Թուրքն և կամ Չերքեզն հաստահոն․
Եվ Հըրեային և Հույնին
115 Ճակատներուն վրա թոթվեց
Սև անտառներն իր խընկաբույր մազերուն․
Քըղանցքը վեր հանգըրճած՝
Կանանչին վրա նըրբակոշիկ ոտքերով
Կաքավեց ան, պարեց դա՜փ, դա՜փ, դա՜փ զարկավ․
120 Խուլ գործիքին ձայնն աղվոր,
Թողեքներուն շառաչներն