Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Այս էջը սրբագրված է

ԴՅՈԻՑԱԶՆԱՎԵՊԵՐ

40. ՀՈՎԻՎԸ

Ա. Ահարոնյանին

Ա

Տարին անգամ մը միայն իր հոտին հետ գյուղ կու գար՝
Երբ ձյունաբեր հովն արդեն խոտերուն կյանքը տըկար
Լեռներուն վրա խըմած էր։ Խաշինքին էջքն հազիվ հազ
Կը տեսնեի՝ սարն ի վար, ես դեռ տըղա, վազն ի վազ.
5 Դիմավորել կերթայի հովիվն՝ որ պապս էր թիկնեղ։
Կը գըրկեր զիս՝ իշուկին կը նըստերներ, ու մեկտեղ
Կը մտնեինք գյուղին մեջ, երբ իրիկվան աղոթքին
Կոչնակն ընդհատ կը հընշեր ծառերուն մեջ զովագին։
Օ՜հ, վերադարձն ի՜նչ քաղցր է երդիքին տակ գեղջական
10 Ոչխարներուն՝ բեռնավոր բարիքներով նվիրական։
Զերդ փըրփրուն գետ դեպի գոմ փողոցն ի վար կհոսեին՝
Դըրած մեկը դունչը գիրգ կըռնակին վրա մյուսին.
Խըրոխտ խոյերն ունեին ձյունահյուսի պես դըմակ․
Մարիներուն լուսակիդ բուրդն ապըրշում էր համակ․
15 Մացառներեն վիրավոր կաթնեղ ծիծերն այծերուն
Կը սըղմեին հազիվ հազ իրենց ազդրին մեջ բեղուն։
Դեռ մոտակա գետակեն չանցած՝ արդեն կը լեցվեր
Գյուղը ամբողջ մայյունով և բույրերով լեռնաբեր։
Երբ առջևեն կհաջեին գոռ գամփըռները հոտին՝
20 Գեղջուկ տըղաք սըրտաթունդ տունն իրենց խույս կու տային,
Եվ հեգ պառավ մը վիզով կըրիայի թեփաթափ