Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Այս էջը սրբագրված է

Որուն մեջ դաշը սյուքին ամպրոպին բամբն էր մեղմած՝
— «Ա՜խ, թոռնիկդ իմ, կըսեր ան, լեռներու՜ն վրա, լեռներու՜ն
(Մեծցիր դեռ քիչ մու քեզ ալ պիտի տանիմ հոն հեռուն՝
Որ իմ տըկճորըս զարնես) լեռներուն վրա պապական
55 Ծեր հովիվին վեպն է շատ և իր թոռին շահեկան»։
Ու կը սկսեր պատմությունն՝ որ գրեթե միշտ ա՞յն պահուն
Կը լըմըննար, երբ ճրագին կր սպառեր ձեթը պլպլուն...
Դուք տեսա՞ծ եք հայրենի լեռները մեր խրոխտապանծ
Պսակված՝ ամպի մեջ բուսնող անտառներով անթափանց
60 Զոր կը հոտեն լոկ շանթերն, ու լոկ հեղեղը դեղին
Հոտված ձառերը մինչև կը բերե մոտը գյուղին.
Դուք տեսա՞ծ եք կիրճերու խորն անձավներ՝ որոնց մեջ
Կապրին (կ՚ըսեն) ջատուկներ կրթելով էգ գայլ մանվերջ,
Եվ որոնք մերթ լուսնին տակ երգելով երգ մհրապուրիչ
65 Վա՛ր կը կանչեն սարին վրա նըստող կովարծը կըտրիճ․
Դուք տեսա՞ծ եք մարգագեղ անծայրածիր արոտներ՝
Ուր գառնուկներ կարածին թիթեռներու առընթեր,
Ուր կը սահի արևուն միահեծան փառքին տակ
Գետակ մը ջինջ՝ կաթի պես, և եղկ անոր հանգոմտակ.
70 Դուք տեսա՞ծ եք փոթորկեն վերջ (երբ փայլակը հեռուն
Դեռ կը խաղա՝ ցույց տալով մերթ արևն ծոցն ամպերուն)
Նըստած հովիվն իրիկվան դեմ փարախին քով՝ անհոգ
Կը չորցընե՝ շանթահար կաղնիին դեմ հրաբորբոք
Իր թաղիքե տառատոկն անձրևին տակ ծանրացած,
75 Կամ կը հյուսե տըրեխներ մացառներեն քըճքըճած.
Դուք տեսա՞ծ եք կամ ինչպես ան կը մորթե այծ մը հույր
(Որուն արյունը կհոսի ձար մորուքեն մամռաբույր)
Եվ շամբրելով զայն կրակին վրա կը դարձնե, իբրև ճաշ,
Թողլով որ քաղցր հոտն ընե շուրջի գայլերն հալումաշ.
80 Կամ տեսա՞ծ եք կեռակտուց անգըղ մահե որ խըլած
Մորթը քերթված նույն այծին՝ կելլե երկինք վերապաց.
Ահավասիկ այս բոլորն, այս պատկերները խուժդուժ
Իր հեքիաթներն էին, նախ՝ երգված սըրտի՞ն մեջ անուշ։