Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Այս էջը սրբագրված է

Ծառերուն մեջ չէր լըսվեր կոչնակին ձայնն անուշակ.
Ծուխն երգերեն չէր ելլեր, չըկար կալին մեջ մըշակ։
Երբ գյուղ մըտավ ծեր հովիվն՝ ըզգաց սարսուռ մահավոր,
150 Կարծես քալեր ամայի դամբարանի մը մեջ խոր։
Տըղաք փողոցը ինչո՞ւ չէին խաղար այն օր վեգ․
Ինչո՞ւ շեմին վրա նըստած չէր աղոթեր պառավն հեգ։
Հովիվը դեռ քիչ մանդին տեսավ տուներ ավերակ,
Դուռը կոտրած խրճիթներ՝ ուր ո՜չ ձայն կար, ո՜չ կըրակ.
155 Տեսավ մարագ մը այրած՝ որուն պատին վրա մըրոտ
Պառկած հոգին կը փըչեր անտեր կատու մը բորոտ։
Տեսա՜վ զասոնք, ու մինչև ոսկըրներուն ծուծը ան
Համակվեցավ տըխրությամբ, դողաց նոճի մը նըման։
Կարծես անցավ բնազդորեն հոտին մեջ իսկ բովանդակ
160 Ոչխարներուն գըլուխներն հակող սարսուռ մընդարձակ։
Շուներն երեք հեղ հովվին երեսն ի վեր նայեցան,
Սակայն ոչինչ չհասկըցած՝ երեք անգամ ողբաձայն
Լըռության մեջ ոռնացին, մահաշըշուկ փորերով
Արյունազանգ հողն՝ իրենց վերջի հըզոր ոտքերով.
165 Ծերը հասավ տան առջև. իբրև սուգի նըշանակ
Հանեց նետեց գըլխարկեն դըրած փունջն իր մանիշակ,
Վըրա՜ն կոխեց ու մտավ...

Մեր տնակն այն իրիկուն

Ըստվերի մեջ թաթախված՝ դատարկ այրի մէր հանգույն.
170 Խահի արծաթ ըսպասներն որմին չէին շողշողար.
Հընձանը ո՜չ գինի կար և ո՜չ արկղին մեջ գոհար,
Ճըրագին ձեթն, Հու՜յսն հարկին՝ խաղաղության մեջ ծաղկող,
Հոն հատակի՜ն թափած էր դըժոխային ձեռք մը գող։
Մայրս այնտեղ էր, թոնրատան մըթարին մեջ մենակյաց.
175 Մազերն ըսփյուռ խուփին շուրջ և երեսի վրա ինկած՝
Խեղդուկ կու լար, արցունքն իր կարծես սըրտե՜ն կը բըխե՜ր