Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Այս էջը սրբագրված է

Թոնիրն այն օր չէր վառված: Գընաց հովիկն ալեհեր
Սովորական իր տեղն հոն նըստավ առանց խոսելու։
Միշտ աստղերու ավազան իր աչքերուն լույսն աղու
180 Կը փոխվեր թուխ բոցի մհոծ թարթիչներովն հըրահրուն։
Երկար ատեն մընաց լուռ նայվածքը դրան սևեռուն։
Պայծառ հոգին հասկըցավ, լույս ճակատն իր մըթընցավ.
Ըրեր էին մարդ—գայլերն իր շեն տընակը անձավ։
Կամաց կամաց ըսկըսավ ըղեղին մեջ արթըննալ
185 Սև մըտածում միր փոսեն ելլող զերդ օձ մը ծալ ծալ։
Խաղաղությունն հոգվույն մեջ ալեծըփանք մը կերկներ,
Ճակատին վրա բյուր ծալքեր, ծալքերուն մեջ սոսկումներ
Իրարու վրա դիզվեցան քողի մը տակ լըռության,
Հող մը՝ զոր հուսկ որոշում մեկավ պատռել հաղթական,
190 Եվ ան մռունչով մը ահեղ վեր խոյացավ իր տեղեն՝
Փոթորկելով ուսին վրա գանգուրներն իր ձյունեղեն․
Բոցն աչքերուն տունն ամբողջ լույսերու մեջ կողողեր.
Ան նըման էր հեռուեն եկող մըրրկին սևահեռ
Որ կը սըփռե շուրջը նախ մութ անդորրանք մը խորունկ՝
195 Իբրև մտածմամբ մը հըղի ըլլալը ամեն քար ու տունկ․
Հետո մինչև ծորերուն մեջ կիջնե մռայլ քայլերով
Սառերուն գլուխը դանդա՜ղ խորախորհուրդ շարժելով.
Գույներ կառնե նարինջի, մեղեսիկի, հակինթի,
Եվ վերջապես օղին մեջ անձրևաթափ կը ճայթի.
200 Որոտը միշտ մըրմռալով կերթա զերդ քարբ գալարուն
Ջախջախելու կրանիտները շըրջակա լեռներուն.
Եվ վեհությունն այս ցասկոտ ա՛լ կը սկըսի պըսակվիլ
Կայծակներու շողշողուն նարոտներով հրատեսիլ։
Այսպես եղավ հովիվն ալ։ «Մարո՛, Մարո՛, գոռաց ան,
205 Դուստրը, կանգնե՜. հայրենի տանն ու գյուղին ես ղուրպան։
Ղըզըլպաշներն էին, չէ՞, միշտ այդ շուներն անուղղա՝
Որ օճախս այս մարեցին. թափի՝ մոխիրն իրենց վրա...
Դուստըր, կանգնե՜. պարկըս տուր՝ գոր նետեցի շեմին մոտ,
Բայց մեջը ոչ պանիր դիր, ո՞չ հաց. լեցուր լոկ վառոդ.