Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Այս էջը սրբագրված է

41. ԱՐՄԵՆՈԻՀԻՆ


Արշակ Չոպանյանին

Ա


Այս առավոտ իր բանակով Շահ Աբբաս
Զերդ վագրերու հովիվ մանցավ գետն Արազ։
Մըտրակելով ալիքներուն մեջե ան
Իր հետ անցուց ավար մը բյուր Հայերու
5 Որոնց կեսին դիակներն հեղձ լաստ եղան
Մյուս կեսին համար ափունքն հասնելու։

Հիմա գետին ընդիմակաց եզերքին
Զորքը կանգներ է վըրաններն ըսպիտակ՝
Որոնք թըվին պիտի հեռուեն նայողին
10 Արագիլներ որսերն իրենց թևին տակ։
Պահապաններ շուրջն ի գետ կան Թուրքին սեգ.
Ջուրն է պատվար և փապարները հայեկ։

Կիջնե արևն լերան ետև, ամեն ոք
Իր արյունոտ կապուտն ըրած բարձ իրեն՝
15 Արդեն կհանգչի վըրաններուն տակ անհոգ։
Իսկ գերիներն, անքուն, լըռիկ կարտասվեն.
Բիբերն անոնց վիշտն եթե նույն իսկ փակե,
Սակայն հոգին միշտ լալու բաց կը ձըգե։


Բ


Մեկը միայն չունի արցունք և ոչ քուն.
20 Աշտանակած ձին երբուծով կաթնագույն