Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Այս էջը սրբագրված է

Գետեզերքին վրա կը սպասե առանձին։
Հըրդեհելով նայվածքն հոնքերը թավուտ,
Կը հառի շեշտ դեմի կանանչ հովիտին՝
Ուր շոճերուն ետև արփին մայրամուտ

25 Կը հոսեցնե երկնքի լալն ու ոսկին։
․..Ան վըսեմ է, ահեղ, զերդ ա՜նգըղ մորուն
Կեռ կըտուցեն կը կաթկըթի տակավին
Արյունն որսին։ Մորուքին տակ ծըփծըփուն,
Զոր հովը մերթ ձիուն բաշին կը խառնե,
30 Լանջքը՝ պատյան տիտռան, սիրտն իր՝ վագրի է։

Աբբասն է ան. Շահ Թահմազի թոռը շահ․
Այսօր ահա իբրև հրեշտակ կը շողա
Արեգակն իր ճակտին, Լուսինն իր ձիուն.
Այսօր հաղթված Երևանի, Դավրեժի
35 Պարիսպներուն վըրա մտքովն իր կանգուն
Կը սպասե ո՛վ գիտե ի՛նչ նոր բալիշի։

Ո՛վ Փատիշահ, հա'պա դարձիր, դարձիր քու
Վըրաններուդ լի գանձերով պատվական,
Եվ հաղթությանդ սա օրը, դե՛հ, հագվե՛ դու
40 Հայաստանի դիպակն, ոսկին, շափյուղան,
Ու մեր գինվույն, մեր արյան մեջ, անտարբեր,
Մորուքդ հինա դիր յոթն օր յո՛թը գիշեր։

Բայց խույր կապել չես ուզեր այն դափնիով՝
Զոր խոնարհած ճակատներն ես քաղեր։
45 Երբ երիվարըդ անհանգիստ դափրելով
Կը փըշրե տակըդ բրզեզներն ու խիճեր,
Ո՛վ Շահ, ըսե, անհագ աչքով դուն այսպես
Արեգակեն, լեռներեն ի՞նչ կը սպասես։

— Կը սպասեմ իմ գեղագանգուր Ավարիս՝
50 Զոր բերի հետս հովիտներեն արամյան։