Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Այս էջը սրբագրված է

Թող ըլլան գինդ ականջներուն հարճերուս
Մարգարիտներն Հայաստանի. թող ըլլան
Իշխաններու խլաներն ըստար ձիերուս.
Ես կը սպասեմ գեղագանգուր Ավարիս։

55 Արմենուհի մէ ան. աղջիկ Մելիքի
Մորուն բերդն հին զորքերս ըրին գոմ մավեր։
Երբ ձորե ձոր այդ գեղուհին քաջազգի
Կորսար եղնիկ՝ որսացի զինքն ես անվեր։
Չըտեսավ ան հըրդեհն իրենց դըղյակին.
60 Համբույրներս իմ աչքերն աղվոր փակեցին։

Գեղեցիկ Է Արմենուհին. ճակտին վրա
Լուսընկան իր արծաթ կընիքն Է դըրեր։
Հավատացե՛ք ինձ, Ալլահին աչքն Է ան՝
Ուրկե կառնեն աստղերն իրենց ճաճանչներ.
65 Հուրիներուն թագուհին Է սևագես,
Իրանը զիս պիտի պաշտե, և զինքես։

Սա հովտին մեջ աղբյուր մը կա մեղմաչու՝
Որուն ավազն ոսկի է, ջուրն է արծաթ.
Զինքն հոն տարին յոթն աղջիկներ՝ լըվալու
70 Ճամբուն փոշին, խայթն արևուն բոցացայտ։
Թևերուս մեջ պիտ ըլլա այս գիշեր ան
Դըշխո մհաղթված, ես իր գերին հաղթական։

Կը խորհի այսպես. երբ հովտեն դուրս հանկարծ
Մայրամուտի բոցերուն մեջ թաթախված
75 Կը տեսնըվի Արմենուհին՝ թըվելով
Հըսկա շուշան մոր արևեն կը բռընկի։
Կիջնե մեղմիկ հեղեղատի մը ճամբով՝
Ըսքողված նուրբ պատմուճանով լոգանքի։

Մերթ աղջիկները թուփերեն տարփա տենչ
80 Երկար քըղանցքն իր կազատեն, կը կըրեն