Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Այս էջը սրբագրված է

Իրենց գըլխուն վըրա շըքեդ թասին մեջ
Կավը, հայլին, սանտրը լինդով ոսկեղեն,
Եվ ծամակալն, ու մարմանն իր թանկագին՝
Զոր ղրկած է Դամասկոսի Խանուհին։

85 Եվ կիջնե ան՝ նայվածքը վար խոնարհած՝
Ամըչնալով ինք իր աղվոր իրանեն.
Եվ մինչ անդին Աբբաս աչքերն իր հառած
Հոգիին հետ կը բերկրի լուռ շամբշորեն,
Արմենուհին ծայրովը թուխ մազերուն
90 Կը սըրբե շիթ մարցունք այտեն վար սահուն։

Եվ կը հասնի ճամբարին մեջ։ Շահն հանկարծ
Հառաջ կու գա, կու տա նըշան, կը կեցնե
Խումբն, ու նժույգին ճոխ բաշերեն վար հակած՝
Աղջիկներուն աղախին այսպես կ՝ըսե.
95 — «Բամբշի զարդով, ու երգերով սիրարծարծ
Պատրաստեցեք. լուսընկային հետ կու գամ»։

Ու թողլով սանձը ձեռքեն վար թերաքամ՝
Կը խըթանե լուռ բանակին մեջե ձին...


Գ


Ճերմակ վըրանն (ուր կը մտնեն խըմբովին
100 Աղջիկներն այն) է պըճնըված վարդերով․
Լավ գոցված են ապարումներն հողմախռով․
Կը մըխան ներսը հալվեներ միշտ բուրյան.
Ու կերևի՝ ծածկված գայլի մորթերով
Խորը բազմոց մհուրիներու գըրգարան։

105 Արմենուհին ավասիկ այդ բազմոցին
Նըստած է արդ, դեռ մատերեն և ծոցեն
Վըճիտ ջուրերը աղբյուրին կը կաթին,
Յոթ աղջիկներն ա՛լ հոն պատրաստ բերեր են
Հինա, ծարիր, յուղ անուշ, զարդ շողակե.