Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Այս էջը սրբագրված է

110 Եվ Կույսն իբրև աստվածուհի մը մե՜րկ

— Ո՛վ Մարմին հայ կույսերու, ո՛վ սուրբ Սափոր,
Նահատակի, բանաստեղծիդ հերոսի
Սաղմն և աճյունն օր մը կրելու դու սովոր։
Ո՛վ վեհ Արձան աստվածակերտ, ես քեզի
115 Վաղը պիտ գամ և ճակատիս ուղփաճեմ
Դափնեպսակն ու փուշապսակը փետեմ

Գիրգ ծոցիդ մեջ որ Նիրվանան է ցավին։
Պիտի երդնում ուխտըս, ըմպեմ բերկրանքս հին.
Աչքերուդ մեջ, և վայելեմ հըպումեդ
120 Խոր հեշտությունը վերքերուս փակվելուն․
Ո՛վ Շուշանի Թաղար, Մատյան խընկավետ՝
Ուր կը գըրե Աստված, մարդիկ կընթեռնուն.

Ո՛վ դու Աղբյուր կաթի, գինվո Ողկուզակ՝
Որ կը խայծիս այգիի մեջ շերտափակ.
125 Ո՛վ դու կրովի, խաղաղության գոց Մեհյան՝
Որուն սեմեն կ՝անցնի ուխտյալը միայն,
Այն ձեռքն օտար զերծ չըլլա բնա՛վ նըզովքե,
Որ կ՝հանդըգնի բանալ դըռներդ նվիրական։

Եվ Կույսն իբրև աստվածուհի մը մե՜րկ է․․․


Դ


130 Առաջինն այն աղջիկներեն՝ նուրբ լաթով
Մ՝ուր Ղուրտնեն պատվիրաններ բանված են,
Կը չորցրնե Կույսին մարմինն ուսերեն
Մինչև սաթի գարշապարներն՝ երգելով
— «Արմենուհի՛, շատրրվան մ՛ես դու մեր մեջ,
135 Եվ շուրջըդ մենք ծըփծըփուն
Նունուֆարներ դալկահար.
Աստղերն ի վեր գեղգեղուն
Արմենուհի՛, շատըրվան մ՛ես դու մեր մեջ»։