Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Այս էջը սրբագրված է

Երկրորդ աղջիկն ոսկի սանտրով կը սանտրե
140 Թոնուտ մազերն ամպերու պես սևորակ.
Գըլխուն վըրա կը բանա խաղն ըսպիտակ
Նըման վտակի մարծաթահոս ու կերգե․
— «Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու,
Երբ քամին զերդ բամբռահար
145 Կու գա լեռնեն նըվագել
Մազերուդ մեջ բյուրալար.
Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու»։

Երրորդ աղջիկն իրարու հետ կը զոդե
Նըրբին հոնքերը թխաթույր ծարիրով.
150 Ու թարթիչները մեղմաբախ մըրրելով
Կը հառի պիշ նայվածքին մեջ ու կերգե.
— «Արմենուհի՛, հոնքերդ են նման շին տառին՝
Գըծված փետը ով ագռավի.
Աչքերդ կաթի մեջ ինկած
155 Մեղուներ են ծարավի.
Արմենուհի՛, հոնքերդ են նման շին տառին»։

Չորրորդ աղջիկն համեմաջրով կօծանե
Շըրթունքներն իր կակաչ, թուշերն ըզգայուն.
Կը զետեղե զույգ փոսին մեջ այտերուն
160 Զույգ համբույրներ գորովական ու կ՝երգե.
— «Արմենուհի՛, այտերդ են վարդ ու շուշան․
Ու սոխակ մ՛է քու լեզուն՝
Ատամներուդ փըղոսկրե
Վանդակին մեջ գեղգեղուն.
165 Արմենուհի՛, այտերդ են վարդ և շուշան»։
Եվ հինգերորդ աղջիկն հինա կը դընե
Անոր մատերը հինայով հայկական.
Կը ծարուրե արմուկներուն զույգ բերանն
Եվ պըտուկներն ըստինքներուն ու կերգե,
170 — «Արմենուհի՛, ծիծերդ են զույդ մ՝աղավնի,