Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Այս էջը սրբագրված է

Որ կուրծքիդ վրա կը նիրհեն.
Թևերդ ուսեղ վար սողուն
Սաթ ակռայով օձեր են.
Արմենուհի՛, ծիծերդ են ղույգ մաղավնի»։

175 Ու վեցերորդ աղջիկն յուղով կօծանե
Կըլորությունն որովայնին կըմբանման,
Եվ կոռոգե հեղուկներով հոտևան
Կուսափըթիթ աղվամազերն ու կերգե.
— «Արմենուհի, պորտըդ ձյունի մեջ փոս մէ,
180 Զոր այծի մոտքն Է թողեր.
Ագըռմեջդ է հոր մ՛ուրտեղ
Իպլիսն իր գանձն է դողեր.
Արմենուհի՛, պորտըդ ձյունի մեջ փոս մ՛Է»։

Ու յոթներորդ աղջիկն ահա կը դընե
185 Լուրթ քողեքներն ու գինդերն իր շողարծարծ.
Կը ձըգե ուլն, հեղեղ լույսի, քայռն հյուսված
Քենտերի լալ մարգրիտներով ու կերգե.
— «Արմենուհի՛, դու մեծ ջահն ես Մըզկիթին
Զոր կանգնեց Շահն Իսպահան.
190 Գոհարազարդ այդ ծոցդ Է
Լիճ մ՝ուր աստղեր կը լողան.
Արմենուհի՛, դու մեծ ջահն ես Մըզկիթին»։

Հետո բոլոր յոթ աղջիկներն իրենց մեջ
Պարփակած կույսը աչքերով թախծալից
195 Զերդ վարդենվո մը շուրջը պարսն ելևէջ
Մեղուներու, կերգեն մեկտեղ, ձայնակից.
— «Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր դըշխո մ՝ես,
Արմենուհի՛։ Արշալույսն ես
Որ կը ծագի լեռներուն վրա Իրանի,
200 Արմենուհի՜. Դու գինին ես
Փատիշահին, թույնն հաչաղկոտ հարեմի,