Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Այս էջը սրբագրված է

Արմենուհի՛։
Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր դըշխո մես,
Արմենուհի՛»։

205 Կըլլաա լռություն և ըստվեր...

Կույսն ոտք կելլե և կըսե. «Ո՛վ իմ քույրեր,
Ամբողջ չըքնաղ, ամբողջ մաքուր երինջ մեմ՝
Զոր պիղծ կուռքի մը զոհելու կը տանին,
Անոր արյունն ես այս գիշեր պիտ՛ընեմ
210 Փատիշահին թույնը, գինին հարեմինտ։

Կը հեռանան աղջիկներն հույլ քայլերով
Խոր լըռություն միրենց ետևը թողլով։
Երբ կը մնա կույսն ըստվերին մեջ առանձին՝
Կը սքողե դեմքը ձեռքերով մաքրափայլ,
215 Հուսակըտուր կիյնա խորքին մեջ բարձին,
Եվ կը սկըսի արտասվաբուխ հեծկըլտալ...


Ե


Ո՛վ Շահ, եկուր. ահա լուսնակն անցնելով
Վըրանին բաց թողված դըռնեն մեղմասույզ
Կողողե որսդ իր շարմըղուն շողերով։
220 ...Բայց կու լա կույսն — ի՛նչ փույթ — կու լա ամեն կույս
Երբ ճակատեն քակեն պըսակն երկնային,
Կամ կըտրեն թելն իր մարգըրտե վըզնոցին,
Ո՛վ Շահ, եկուր:


Ջ


Կհառնի արքան, կու տա ձին
225 Թիկնապահի մոր կը տանի կենդանին
Ջրելու գետին մեջ աստղերով առլըցուն։
Ինք կը մըտնե վըրանեն ներս։ Խույրին վառ