Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Այս էջը սրբագրված է

Օ՛ն, արթընցի՜ր։ Եվ պիտի ան նընջե դեռ։
Պիտի ըսեն. — «Հողին տըվեք. չը խըմեր՜»։

Ի՞նչ, չը խըմե՜ր։ Ոճիր մ՝է այդպե՞ս խորհիլ
95 Դատաստան մէ քարե սըրտի, մըտքի շիլ։
Մենք, անձնապուրծ, նավուն վըրա ջըրհերձիկ՝
Անոր համար ուսման լաստ մ’ իսկ փըշրեցինք,
Եվ արդ կապշինք չը գըտնելնուս համար զայն՝
Հոս, ծովեզերքն ազատության, փըրկության։
100 Անգետ մանուկ մըն էր առաջ որ ամեն
Մեր անարդար թողլըքումի շարժումեն՝
Սահմըռտկելով իջավ դեպի ցուրտ պատրանք.
Ու երեկվան հեգ մերժվածն (այս գիտնա՜ք)
Այսօրվան կույր կորսըվածն է՝ զոր կատեն։
105 Այն նոթի տղան՝ որ կը վըռնտվեր մեր դըռնեն՝
Այս մոլորած մարդն է, որ մեր սեմին վրա՝
Կը դառնա Վրեժը սրրբազան և հըսկա։
Ան՝ մեր հրածն է, որ խոցոտ քա՛ն թե գինով,
Հոս տեղ ինկա՛վ, պատե ի պատ երթալով։
110 Ի՜նչ, մաքրափայլ շիթը պըղտոր ուղխին վրա
Կը կաթեցնեք, և կուզեք ալ պայծա՞ռ մնա։
Թարմ տունկին չե՛ք տար ոռոգումն կենսական,
Սյուքի համբույրն, լույսի հեղե՞ղը գարնան,
Եվ կ՝ուզեք ալ որ հողմավար, ազազուն,
115 Անցքին վըրա չը կառչի՞ ձեր ոտքերուն։

Աղքատությունն ըզմարդ կընե ախտավոր.
Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր։
Զիրենք մոռցող աշխարհն մոռնալ կը ճըգնին՝
Ալքոլի մեջ խեղդելով կյանքը վըշտին։
120 Կ՝ուզեն իրենց հառաչին մեջ ու լըքման,
Եվ լացին խորն իրենց կընոջ և մանկան
Գտնել ցնորքի մը երազներն սատապե
Եվ խինդ մ՝որ թույլ ուղեղը լոկ կը խաբե՜։