Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Այս էջը սրբագրված է

Այսպես կույսին կը դիմե Շահն ու արբշռուն
Կը փաթթըվի հոլանի մերկ սրունքներուն։

260 Արմենուհին բազմոցեն խրո՞խտ կոստնու վեր՝
Փոթորկելով ուսերուն շուրջն իր վարսեր։
Կը դընե մերկ ոտքն Արքային ծոծրակին
Զերդ Տիրամայր վըկանդած քարըն ոխերիմ.
Ի այսպես կանգուն շողերուն մեջ լուսնակին.
265 — «Ո՞վ Շահ, կըսե, բանակներուդ ուժն ունիմ»։

Եվ կելլե դուրս։ Երբ կանացի հրապույրին
Կուռ շըղթաները մի առ մի կը լուծվին,
Աբբաս իր մեջ կը զգա խրոխտանքն արթընցած
Փոշիներեն մորուքն ընդոստ կառնե վեր,
270 Եվ կը ժողվե պերճ ծիրանին գետնամած,
Որուն վրայե կույսն առաթուր անցած էր։

Կըրունկներեն Հայուհին լույս սփռելով
Կը հեռանար հավերժհարսի քալվածքով...
Շահն ետևեն՝ թուրին հենած՝ կը մռնշե․
275 — «Գընա՛, կաքա՜վ, դուռը գոց է վանդակիդ։
Ուշ դիր, Արազը թևերդ այդ չըթըրջե,
Կամ չըսպաննե կարծելով զորք մըզքեզ վիթ։

Գընա՞, վաղն ես արեգակին հետ կու գամ,
Տռիփը՝ կուրծքիս, ու երկսայրիս՝ թերաքամ։
280 Կը ճեղքեմ սիրտդ՝ եթե զայն դու լրբանաս,
Ու անոթի դայլերու՝ այդ անըզգամ
Արյունըդ խանձ կընեմ, ծամերդ երագազ։
Գընա՛, վաղն ես արեգակին հետ կու գամ»։


է


Հոն ժայռ մը կա՝ որ պատռած լանջքը երկրին
285 Կը բարձրանա գետին վըրա առիշեղ.