Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Այս էջը սրբագրված է

(Որով մարմինն իր հրապուրել ուզեցին)
Եվ կը նետե ջուրերուն մեջ՝ որոնք՝ խեռ՝
Վիշապի պես կը կըլլեն այդ մարգրիտներ։

350 Հետո գինդերն, ապրանջաններն, ու գոտին,
Բոլորը մեկ, բոլո՜րը մեկ կը տեղա՝
Զերդ թափթըփող վարդեր տոնե մ՛ երկնային՝
Անդունդին մերթ բացվող կլափին մեջ ագահ․
Վերջապես, գոհ, ան կը բերկրի՝ նշանածին
355 Մատանվույն հետ կը մընա երբ առանձին։

Կը դիտե շուրջն. հոն զինք մարդ չի լըրտեսեր։
Վըրաններուն վերևե մերթ ասուպներ՝
Կը սահին նման հողմահալած հիրիկներուն․
Մերթ ալ ձիու մհանկարծ խըրխինջը կու գա,
360 Զոր կարածե վըտառապահ մը հեռուն...

Փախուստի ժամն, ով կույս, ժամն է ասիկա...


Ը


Գետին մեջ հինգ սև խարակներ միաշար
Կըռնակնին ցից նըման մրափող ծովխոզի՝
Կը միացնեն զույգ ափունքներն այն իրար.
365 Անջըրպետեն անոնց՝ ջուրն հորդ կը հոսի՝
Եվ կը նետե զինք գըլխիվար, փըրփրահեր
Խորխորատին մեջ՝ զոր նույն ի՜նքն է բացեր։

Արմենուհին իբրև արծվիկ նորաթռիչ
Կը չափչրփե աչքով վիհն այն լայնալիճ,
370 Եվ իր տեղեն՝ քողը հանձնած քամիին՝
Կը սըլանա խարակներին մեկուն վրա,
Հետո մյուսին, մյուսին հետո, չորրորդին․
Սակայն վերջինն, օ՛հ, կը դավե քայլն ահա.