Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Այս էջը սրբագրված է

Կույսին առջև մատնըչորեն տարածած՝
375 Կանանչ ուռկան մը լոռերու՝ կբռնե զայն
Ու կը քաշե անղունդին մեջ թըխպամած։
Արմենուհին լպըրծուն շեմին վրա մահվան,
Սարսըռալով՝ թևերն երկինք կարկառուն՝
Կարձակե ճիչ մոր կը հասնի աստղերուն։

380 Ընդունա՜յն է. կատղած սագի մը հանգույն
Ահա վերեն կու գա ալիք մահարկու,
Եվ խոյացած ծոծրակն ի վեր Հայուհվույն՝
Զայն կընդուլնե և կը տանի խառնելու
— Իբր իր տոռնեն կըտըրված դույլ մը չըքնաղ —
385 Վարն ավազին մեջ անդունդին մըթընշաղ...
Ու ամեն բան կը լըմըննա՜․..


Թ


Վարը, հոն,

Լույսն ավասիկ կը ճերմըկե հորիզոնն.
Ու շոճերուն գագաթներն հիր կարյունին.
390 Ցուրտ նըշուլին մեջ ագռավներ սըրաթև
Վարդ ամպերուն մըխըրճելով կըտուցնին՝
Կերթան առջի ճառագայթին տալ բարև․․․

Կու գա՜ Արփին ահավասիկ․ Շա՛հ, եկուր։
Հոն, ուր Արազն իր հոսանքեն կը դադրի,
395 Արմենուհին ջուրերուն վրա ելած լուռ
Կը սահի նման ցողունարեկ կոկոռի։
Երբ ալ քու թույնդ եղավ մահվանն իր դալուկ՝
Քեզ կը սպասե ան դագաղին մեջ հեղուկ։

Շուրջը գըլխուն մազերն անհուն, ցիրուցան,
400 Գետին մինչև զույգ ափերուն կը հասնին,
Փըրփրածընունդ հավերժհարսի մ՛է նըման՝
Ինկած փափուկ ցանցին մեջ նու՛յն իր քողին.