Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Այս էջը սրբագրված է

Մարգարտաշոդ բիբերը զարդ իր գահին,
Եվ սիրտը ջահ՝ զինք տանելու Ալլահին։

435 Ու մերկ թուրով կը խոյանա մոլեգնոտ
Առյուծին վրա և կը սկըսի մարտը գոռ...
Հոն մինակ են դեմ առ դեմ, ծնոտ առ ծընոտ։
Սուր ժանիքներն ու պողպատիկը ոգոր
Կը խառնըվին իրար՝ զիրար կը կըրծեն...
440 Մերթ կը խոցե Շահը գազանն երբուծեն։

Յոթն անգամ խրո՛խտ մըռընչելով կենդանին
Կը դընե թաթն ուսերուն վրա Աբբասին,
Ու յոթն անգամ իրարու հհտ կը խառնին
Մեկուն մորուքն և գռուզ մազերը մյուսին։
445 Եվ կը փըրփրի գետն այս կըռվեն, կը պղտորի.
Իր ծըփանքեն Կույսն անոնց մեջ կօրորի։

Ու կոգորին. կհոսի արյունն ու Հոտն իր
Կըլլա անոնց վայրագությանը գըրգիռ։
Առյուծն ագին միշտ զարնելով կողերուն
450 Կը խըթանե կատաղությունն ավելի.
Աբբասին գոռ խոյանքեն ջուրը ցայտուն՝
Կհասնի մինչև ամպերուն ծոցն ահալի։

Բայց ոտն առ ոտն ավազին մեջ կը խըրին
Հաղթ հեսկերն իր լեցված ամբողջ ալիքով,
455 Եվ կարծրակուռ ժանիքին մեջ գաղանին
Թուրն իր հանկարծ կը կոտրի կրա՛կ ցայտելով։
Երբ կը մընա անզեն, իզուր կը ջանա
Հեծնել ոսոխն և ընդողնել վիզն հըսկա։

Կոստնու գազանն ու առած մեջն երախին
460 Գետեն կհանե ջըրաթաթախ Հայուհին.
Կույսին ճերմակ ձեռքը, շուշան տարփալի,
Կիյնա մեռած՝ կենդանիին բաշերուն.