Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Այս էջը սրբագրված է

Առյուծին վեհ գլխուն վրա կը փայլի
Նըշանածին մտանին աստղի մը հանգույն։

465 Ա՜լ ընդունայն է մաքառիլ։ Վես արքան
Ո՛չ ափին մեջ նիզակ ունի, ոչ հրացան,
Որ սեգ ոսոխն իր ճամբուն վրա ընկըրկե,
Խըլե անոր արյուն կաթող մըռթներեն
Գոհար աղջիկն այն աչքերով կըրակե՝
470 Որոնց բոցերն հանգած դեռ սիրտը կայրեն։

Արդ կը զարնե, կը փըշրե հոն խարակին
Թուրին մնացած կեսն անպետ, սիրտն իր վըհատ.
Ու կարդալով հազար նըզովք Դըժոխքին՝
Կը դառնա իր վըրաններուն՝ հուսահատ։
475 Առյուծն անբիծ կույս առած կը տանի
Լեռներն ի վեր, ավերակ բերդն հայրենի...