Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Այս էջը սրբագրված է

42. ԵԻԿԻՏ ՏՈՆԵԼ

Ռուբեն Զարդարյանին

Ա

Գիշերն հասավ. բայց կարավանը կերթա
Մութ քըղանցքեն Չամլը-պելի լեռներուն․
Դեռ շատ ատեն կա հասնելու Եվդոկեա,
Պետք է կըտրել վախի ճամբա մը, սարսռուն։

5 Հորիզոնին տակ լուսինն է քուն մըտեր․
Հինգ օր է գահ չեղավ անոր ո՜չ մեկ սար։
Լեռն իր ոտքեն չի տարածեր իր ըստվեր.
Մութն բրեր է վիհ ու ժայռ հարթ, հավասար։

Աստղերուն վրա կը փըռվի թող մամպերու,
10 Եբրև անոնց մերկ կուսությունը ծածկեր։
Տեղ տեղ խավարը ցոլքերե վերք կառնու․
Վարն արյան շիթն իր՝ կը սըրբեն տերևներ։

Ծառերն հեռուն բազեներ են թևաբաց,
Շըրջմոլ շողեր մութն ավելի՜ կընեն բարդ։
15 Երկինք երկիր կարծես զիրար են գըրկած․
Համին անոնց համբույրին ձայնն է զըվարթ։


Բ


Չորս հոգի են. թիվը ջորվույն՝ քըսան է։
Դեպի քաղաք կերպասեղեն կը տանին․