Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Այս էջը սրբագրված է

Կուզեն քողեր ձըգել իրենց աչրերուն՝
125 Որ չը կարդան ճակատ ապրին տողն — արյուն,
Որ չը տեսնեն մռընչող ալիքն ոտքի տակ,
Եվ գըլխու վրա՝ գիշերվան սեն այլանդակ․
Որ չը տեսնեն նույնիսկ զիրե՜նք, սև՜, թաղված
Կիսով չափ խո՜րը դամբանի մ՛մըթամած,
130 Նըման լացող ուռենիի մոր, տըկար,
Կիջեցընե գըլուխը մութ վըհեն վար։

Եվ այսպես, ո՜հ, նըման շուքին, սարսուռին՝
Հորիզոնեն դողդըղալով կը սահին,
Զիրենք հիշող լոկ կը ձըգեն, մերկ, անտեր,
135 Խոնավ հյուղին մեջ վիժած, փո՜քր անդամներ․
Տալով (տխո՜ւր ժառանգ որ միշտ կը մընա)
Իրենց անցյալն՝ անոնց իբրև ապագա։
Կ՝երթա՜ն, կ՝երթան փուշի մեջե և ձյունի,
Փուշին վըրա կը սըրսկեն շիթն արյունի
140 Բաց վերքերե, և ձյունին վրա կը թողուն
Կաղապարներն իրենց նիհար, ցուրտ մարմնույն։
Կ՝անցնի՜ն, կ՝անցնի՜ն մութի մեջե, եղյամի,
Հուսալով միշտ հանգըստությանը շիրմի․․․

Մինչ դո՜ւ, ո՜վ մարգ, պատուհանիդ առջև, գոհ,
145 Կը ժըպտիս ցուրտ պըտույտքներուն ձյունին․․․ ո՜հ,
Անոնք, անգետ, կը ծածկեն, հո՜ն, քիչ մ՝հեռուն,
Մարմի՜նն եղբորդ որ կը հըծծե․ — Գըթությո՜ւն։