Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Այս էջը սրբագրված է

Բոժոժներուն ձայնն արձագանգ կը ցանե՝
20 Զուգաչափված սըմբակներու դոփյունին։

Երկու հոգին վաճառական են, հարուստ.
Չամլը — պելի սոսկման տեղ է. շեն խոսիր։
Թուփի մը տակ սուլող օձի մը փախուստ
Անոնը ոսկրին մեջ կը լերնե դող մ՛ անձիր։

25 Ետ չեն նայիր. դե՜մն է նայվածքը անոնց.
Սև զանգվածի մհամար կըսեն. Եվդոկեա՜...
Եվ հանկարծ բլուր մը դուրս կու տա մութին ծոց.
Ճրագ համարվածը կայծոռիկ մը կըլլա...


Գ


Սիրտը խիզախ այդ երկուքին գրեթե քով,
30 Այն ձերն ո՞վ Է, որ կը վարե ձին փըրփրող․
Ակոսված լեռ մ՛Է կարծես հաղթ դեռ ճակտով՝
Որ կը հեգնե պահված շանթն, ամպը՝ պահող։

Կարավանին վարողն է ան և իր տեր։
Եիկիտ Տոնել, — մարզիկը զինք կը կոչեն.
35 Եիկիտ Տոնել, — կարձագանգեն սար ու լեռ։
Թաջի տիտղոսն առավ ան է՛ն քաջերեն։

Իսկ ո՞վ է ան՝ դանդաղ երգ մ՛է ձըգեր՝
Ծերին փառքի խաղաղ օվկիանն հուզելով.
Անոր ականջ կը դընեն նույնիսկ վըհեր՝
40 Իրենց վեպերն իր շըրթունքեն լըսելով։

Ըստեփի՛կն է, սարերու քաջ պատանին.
Տոնելն՝ հայրն է, իսկ ամազո՛ն մ՝իր մայրիկ։
Իր օրորոցը մըրրիկներն օրրեցին.
Ժայռերուն վրա փորձեր քայլերն անդրանիկ։