Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Այս էջը սրբագրված է

100 Անշուշտ տրված վերքերս ըսպի կապեցին,
Եվ մոռցավ ցավն՝ հիշելով վրեժն ու ամոթ»։

Կըսեն մյուսներն. «Եիկիտ, ծե՛ր ես, մի՛ փըքար․
Չելլոն չուզեր հերկել այդ ծոցըդ թոռմած.
Վայլե՝ հասակդ, ու մեկ կողմ դիր դաշույնդ հար.
105 Կյանքըդ պահե՛, իր ասպարեզը մեզ բաց։

Թոռնե՜րդ հանգչին թող ծունկերուդ, ապրիլին
Ինչպես ձյունին մեջ ծաղիկներն խընձորի։
Եիկի՛տ, շատ ենք, մեղք ես, բավ է մեզ տըրվին
Զույգ ճամբորդներն ոսկվով, հակով՝ զույգ ջորի»։

110 — «Գիտցե՜ր, անվանս հավատարիմ եմ, վատե՜ր։
Քանի որ դեռ երակս ունի ելևէջ՝
Գայլի բերնին խոյին բուրդն իսկ չեմ հանձներ․
Մեռեք նախ դուք՝ թող գան մյուսներ ձեզմե վերջ»։

Ըսավ. և շուտ մըՍտեփիկին դառնալով.
115 — «Օ՜ն, հովազիկ, մեկը քեզի, մյուսն ինծի․
Ում՝ դաշույնիդ, ոլորտներուդ մեջ խելքո՜վ»։
Ու երկուստեք խոյացան շուտ մ՝հարվածի։

Հայրը հոս է, և հոն է իր քաջ որդին։
Ձիամարտի մեջ քուրդերն ալ կարող են․
120 Ու նըժույգներն ահեղորեն կը կատղին
Երկկողմանի կոշիկներու խըթանեն։

Կը ծամծըմեն լըկամն իրենց. կը դոփեն.
Մերթ բարձրացած վըրան վերջի ոտքերնուն՝
Առջիններով լանջքերն իրենց կը թոպեն.
125 Կը խըրխընջան, կը շամբշոտին ու կ՝ոստնուն։

Ու կըռվողներն արբած խանդով մոլուցքի՝
Կուզին իրար տափկել ձիերը կըրկին,