Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Այս էջը սրբագրված է

Որպեսզի գան դաշույն դաշնո, կուրծք կուրծքի։
Բերնե փըրփուր, աչքե բոցեր կը ժայթքին։

130 Այս երկու զույգ որոտումներն քով քովի՝
Թաթառի պես կը դառնան մեջն ըստվերին։
Սարսռուն է մարտն, անխոս, ջլաձիգ, կորովի։
Ձիերն ըստեպ կը խոյանան, կընկըրկին։

Ըստեփ մատաղ թըռիչ մըն է մըրրկին դեմ,
135 Իսկ Տոնել ամպ մամպի մը հետ գիրկ գըրկի,
Որոնց մեջտեղ դաշույններ շանթ կը ցայտեն՝
Դեմքերն անոնց ներկելով գույն կըրակի։

Հայրը ծերուկ առյուծ մըն է, հևհևուն.
Որդին կորյու՜ն, հոր<ն>՝ նախանձորդ, ահարկու,
140 Որ՝ անվըստահ դեռ ուժերուն՝ մերթ ձիուն
Պարանոցին տակ կը թաղվի, մերթ կոստնու։

Դեմքերե վար արյան վտակներ կը հոսին,
Եվ քըրտինքին հետ՝ ձիերուն պինչն իջած՝
Կը ժաչթքին դուրս անոնց շունչով միասին․
145 Արյո՜ւն լավա, հըրաբուխե պոռթկացած։

Եվ բազուկներ, լանջքեր, պայտեր կընդհարինք
Ժայռ միբր իյնար ժայռի մը վրա ուժգնորեն։
Ծառերուն մեջ կը թըրթռա օդը չորս դին․
Արծիվներն ալ բույներնուն մեջ կը կըռչեն։

150 Մացառ մ՛անդին սարահարթին հետ քակված՝
Կը տընկե իր արմատներն, հո՛ն, ձորեն վար․
Եվ գամերուն տակ կը ցայտեն խիճեր կայծ․
Կը խըլվի թուփն, իրար կանցնին խոտ ու քար։

Աղջամուղջին մեջ ուրունե՜ր օդաչու,
155 Ահե՜ղ հորձանք կընեն, կընեն միշտ հոլով․