Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Այս էջը սրբագրված է

Դաշույններուն մեքտեղ Մահն է, իրարու
Զայն կը մըղեն, Կյանքն իրարմե քաշելով։

Հանկարծ, դեմի լերան վերին նեղ կիրճեն՝
Վազող ոտքի կը լըսվին խոզ դոփյուններ.
160 Հայրն ու որդին կատղած ակռա կը կըրճտեն։
Տոնել դեպ ձայնն այդ կը գոռա. «Ա՜յ, շուներ»։

Նվաղելով կա՜նչն իր որոտի պես կերթա։
Ատենը չէ ասոնց հետ ա՜լ խաղալուն.
Պետք է վէրջ տալ։ Կը հավաքե բազկին վրա
165 Երիտասարդ թափերը ծեր ջըղերուն։

Ուժ կառնե մեկ ձեռքը մղելով գավակին․
Ասպանդակին վրա կը կանգնի, շեղակի.
Կիջնե դաշույնն.— ահռելի՜ կոչ.— ոսոխին
Ըստինքն ամբողջ, արյունոտ, խոր, կը ճեղքի։

170 Կիյնա, անշու՜նչ...

Տոնել շտապով օգնական

Կերթա որդվույն, անոր ճիգին տալու վերջ.
Արդեն կու գա ըՍտեփն հըպարտ, հաղթակա՜ն.
Կը նըշմարե ծերը, անդին, մութին մեջ

175 Մյուն ոսոխն ալ որ անկենդան կառկախի
Ձիուն կառչող ասպանդակեն, մերկ գանկով՝
Քարերե քար կը քաշքըռտվի, կը բախի.
Ձիերն, անսանձ, դաշտը կիյնան' դիակո՜վ...


Ե


— «Կու գան, ըՍտե՜փ, կը մոտենան քայլ առ քայլ։
180 Հրացանըս, օ՜ն, բակեղին մեջ դըրեր եմ.