Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Այս էջը սրբագրված է

Իմինըս բեր, և չըմոռնաս քուկինդ ալ»։
— «Նախ իմինս ա՜ռ, քուկինդ հիմա կը բերեմ»։

— «Կեցի՜ր, վար առ հակերը շեկ ջորիին.
Ճամբորդներն հո՜ն, հո՜ն կըծկըվին քով քովի։
185 Ըզգու՜յշ ըլլան, դառն է կարկուտն հրացանին»։
Սուրաց ըՍտեփ, Տոնել կեցավ... կը խորհի...


Ջ


Լերան դիմաց պատ մը կա, հոն, քի՜չ հեռու.
Քառակուսվո մը դիմացկուն մասը միակ.
Փարախ երբեմն, հիմա բընակ օձերու.
190 Մերթ արհավիրք ճամբորդին՝ մերթ պահպանակ։

Լա՜վ է․․․

          Տոնել հոն խոյացավ հերարձակ.
Ըստեփիկն ալ, աշխույժ, անոր ետևեն.
Մին արծիվն էր կարծես՝ մյուսն արծվեձագ՝
195 Որոնք թռիչնին բաբախելով վար կիջնեն։

Փըրթելու մոտ մեջտեղն է կռիվը՝ տարտամ։
— «Ըստե՜փ, լեցու՜ր, լեցու՜ր, դու միշտ հրացաններ,
Պատրաստե մահն, ես անոր տեղ կը գըտնամ․
Բիրը շինե, հարվածը թո՜ղ բազկիս ծեր»։

200 Եվ կը բանա զույգ մորմածակ բոլորշի.
Ու մեկուն վրա հըրացանն իր կհենու շուտ,
Սև խառնարա՜ն հըրաբուխի, որ լայնշի,
Աղջամուղջին մեջ կը բացվի ըսպառնուտ։

Բո՜մբ...

205 Եվ գանգյուն կու տա բնությունն ընդհանուր։
Ճամբորդ տերերն հակերուն տակ կը սարսռան,