Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Այս էջը սրբագրված է

Իբր առհետներ թուփի մետև թաքթաքուր՝
Երբ ժըխորով կառք մը կերթա ճամբուն վրան։

Խուլ Հարվածներ կարձագանգեն դեմ դիմաց։
210 Գիշերն ամեն բահի կապած է դիմակ.
Թըշնամվույն կույր գընտակներն հար մոլորած՝
Բախտը կընեն իրենց իբրև նըշավակ։

Տեղն՝ հարմար է, ծերն հարվածին՝ ապահով,
Զի կը սպաննե զայն՝ որ նետած է դեմեն,
215 Անոր բոց հետքն իրեն ճամբա առնելով.
Մահն իր՝ ճամբեն չէ շեղած ոչ մեկ ատեն։

Շանթ տանելով՝ ծուխը կ՝երթա ամպի նման,
Կ՝երթա՝ ձայնն՝ հոն լըռություն մ՝ալ շինելու։
Հուր կարկուտնե՝ր ժայռին կ՝ոստնուն, կու գան ման․
220 Կ՝իյնան քարեր, փըխրած, գլորուն, օդաչու։

Պատվարն մուխի՝ և Տոնել ալ քըրտինքի
Մեջ կը լողան, մին՝ գաղփաղփ, մյուսը՝ հոգնած։
Պետք է հաղթե՜լ։ Գընտակներեն կը ճեղքի
Պատվարն ասպար՝ զոր հաստատեց հոն Աստված։

225 Միջոցին մեջ կ՝երկրննան շառ երակներ.
Կըրա՜կ արյուն՝ որ ջուր արյան խառնվելու
Կերթա վետ վետ. գիշերն հակինթ է հագեր․
Լույսը՝ ծուխին, ծուխն՝ ըստվերին է հըլու։

Շուրջը կը լսվի տըխուր սոսափ մը թըրթռուն.
230 Օդն անկե խույս կու տա կարծես հորձանուտ.
Եվ վըտակվող բոցին երկու ափերուն
Կը դիզվի մուխն, հըրեշային, ծըփանուտ։

Նույն ատեն՝ նույն որոտն ունի ամեն լեռ․
Կելևէջի թույլ լըռությունն աղմուկեն,