Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Այս էջը սրբագրված է

235 Կարծես ամեն ձորի մեջ կան վիշապներ՝
Որ հրացանին հետ կը գոռան, կը լըռեն։

Բայց հարվածները երթալով կանոսրին.
Թըշնամվույն մեջ տագնապ մըն է՝ կը սկըսի.
Գրեթե ամեն մեկ հարվածեն Տոնելին՝
240 Գանկ մը ժայռեն՝ ձորին միջև կը սուգի։

Մարմիններ լի արյամբ՝ կիյնան ցիրուցան․
Դեռ կը փընտռե՜ն կարծես աչքով մը անբոց՝
Ձեռքն՝ որ առավ իրենց թանգ կյանքն ու հրացանն
Պատանք կըլլա Տոնելի փառքը անոնց։

245 Կիյնան, կիյնան, զերդ տերևներն աշունին՝
Զոր պարխուրցներն ա՞լ ծառեն վար կը նետեն.
Երկու հոգի՛ լոկ, հուսահատ, մընացին.
Կը գալարվին, կապշոպին դառն աղետեն։

Չելլոն մարմինն իր կը կըրծե․ հո՜րձք անհուն.
250 Կաղաղակե. «Եիկիտ, դագրե՛, լըմընցա.
Չըկա այլևս իշխանը այս լեռներուն.
Քաջերս առիր, փառքըս առիր, ալ ահա,

Մինակ, ծածուկ, միշտ վախնալով դահիճե՝
Պիտ քաղքին մեջ ըլլամ մուրիկ մը, անզեն»։
255 Կըսե։ Կառնե5 հրացանն, հե՜ղ մ՛ալ կը քաշե․
Կերթա գընտակը, կու գա ուրի՜շ մը դեմեն.

Չելլոն կիյնա...

Կիյնա Տոնել անդիե՜ն

․․․Օրմածակերը կը մըխան զերդ քուրա։
260 — «Հա՜յր իմ, հա՜յր իմ, կը սարսըռաս. ո՜հ, ինչե՞ն»։
— «Տըղաս... այո՜, նըստինք, ահ, սա՜ քարին վրա»։